Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայում բնակելի տան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրթիռը, որն արձակվել է Սիրիայի տարածքից, ընկել է թուրքական Քիլիսի նահանգում բնակելի տան վրա: Կա մեկ տուժած: Այս մասին այսօր հայտնել է Daily Sabah-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ հրթիռն արձակվել է Սիրիայի հյուսիսում Ազազ մարզից, որը մասնակիորեն գտնվում է ԻՊ վերահսկողության ներքո:

Ավելի վաղ Սիրիայի կողմից ական էր ընկել թուրքական դպրոցի վրա նույն Քիլիսիում: Ռազմական աղբյուրները հայտնել էին, որ թուրքական դպրոցի ուղղությամբ հրթիռային հարվածը հասցվել է ԻՊ դիրքերից:




Լրահոս