Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հունվարի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Ա. Խաչատրյանի, պետք է շարունակվեր տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ նշված բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը: Բողոքի քննությունը, սակայն, չկայացավ նախագահող դատավոր Ա. Խաչատրյանի՝ մեկ այլ դատարան տեղափոխվելու պատճառով:

Հիշեցնենք, որ Կ. Քյուփելյանը 2007թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Է. Ն.-ի., Հ. Մ.-ի և ՀՀ ԱԱԾ ևս մեկ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, ուր տեղափոխվել է 19:00-ի սահմաններում: Կ. Քյուփելյանը ՀՀ ԱԱԾ վարչական շենք տեղափոխվելուց հետո շուրջ մեկ օր՝ մինչև 2007թ. նոյեմբերի 2-ը՝ 17:00-ի սահմանները, պահվել է այնտեղ:




Լրահոս