Հունաստանին առաջարկում են դուրս գալ Շենգենյան համաձայնագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Յոհան Միքլ-Լյաթները կոչ է անում բացառել Հունաստանը Շենգենյան համաձայնագրի գործողությունից այն դեպքում, եթե վերջինս չիրականացնի իր պարտականությունները՝ ներգաղթյալներից ԵՄ արտաքին սահմանների պաշտպանման հարցով. փոխանցում է Die Welt-ը:

«Եթե Աթենքում չսկսեն միջոցներ ձեռնարկել արտաքին սահմանների պաշտպանության հարցով, ապա հարկ կլինի խոսել Հունաստանի՝ Շենգենյան համաձայնագրից ժամանակավոր բացառման մասին: Միֆ է այն, որ թուրք-հունական սահմանն անհնար է վերահսկել»,-ասել է Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը:

Նա նաև հիշեցրել է, որ հունական նավատորմն ուժեղագույններից է և կարող է օգնել ներգաղթյալների հոսքի զսպման հարցում:

Ավելի վաղ հաղորդվում է, որ ԵՄ-ն դիտարկում է ներգաղթյալների հոսքի սահմանափակման հարցով արտակարգ գագաթաժողով հրավիրելու հնարավորությունը:




Լրահոս