Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արագածի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ավշեն-Սիփան գյուղերի խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Ավշեն գյուղ տանող ճանապարհի եզրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է գործարանային արտադրության ատրճանակ, խոշոր տրամաչափի 2 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, գլանաձև պայթուցիչ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 50 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս