Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 28-ին` Հանրապետության տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր, որտեղ ներկա գտնվեց 1918թ-ի հերոսամարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի հուշահամալիրում, որից հետո Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված` Մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Նույն օրը Մայր Տաճարում տոնի առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եկեղեցականաց դասն աղոթեց Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության և անսասանության համար:




Լրահոս