Սելինն ամուսնու հետ 12 տարեկանում էր ծանոթացել. ողբերգությունից հետո երգչուհուն առաջին անգամ լուսանկարել են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Սելին Դիոնի (Céline Dion) կյանքում կրկնակի դժբախտություն տեղի ունեցավ: Մի քանի օրվա տարբերությամբ կյանքից հեռացան նրա ամուսինը՝ Ռենե Անջելիլը, և եղբայրը՝ Դանիելը: Լրագրողներին հաջողվել է դժբախտությունից հետո առաջին անգամ նկարել երգչուհին: Երկրպագուների հետ միասին նա եկել էր եկեղեցի՝ վերջին հրաժեշտ տալու ամուսնուն: Չնայած ողբերգությանը՝ Սելինը փորձում է տեղի չտալ զգացմունքներին:

257a492625a72bbb76d76b77a3034db5_fitted_630x5000

Ինչպես Սելինն ասել է People ամսագրին, ինքը երախտապարտ է բոլորին, ովքեր այս օրերին իր կողքին են եղել. «Աջակցությունը, որը ստացանք, օրհնանք էր»,- նշել է երգչուհին:

edc31b232849390228cc9d30a651768a_fitted_190x5000  8752af15f388270cf0afb6262a778020_fitted_190x5000  16528bde4ee2b76c17c870e3ee91aad1_fitted_190x5000

Սելինն ու Ռենեն ծանոթացել են այն ժամանակ, երբ ապագա երգչուհին ընդամենը 12 տարեկան էր: Զույգը սկսել է հանդիպել, երբ Սելինն արդեն 19-ն էր, իսկ Ռենեն՝ 45: 1991-ին նրանք հայտարարեցին նշանադրության մասին, երեք տարի անց՝ ամուսնության: Համատեղ կյանքի ընթացքում նրանք երեք երեխա են ունենում՝ Ռենե Չառլզը (2001) և երկվորյակներ Նելսոնն ու Էդդին (2010):

afce77181aa26129ccbc2e09f227b164_fitted_630x5000

Բժիշկները Ռենեի հիվանդության ոխտորոշումը տվել էին դեռևս 1998-ին: 1999-ին նա վիրահատվեց, և հիվանդությունը երկար ժամանակ իրեն մոռացնել էր տվել: Մինչդեռ 2013-ին հիվանդությունը կրկնվում է: Նրան կրկին վիրահատում են, սակայն այս անգամ չի օգնում: Այս տարվա հունվարի սկզբին Ռենեն մահացավ:

f250092e62e7dabc79e9e7fb69f50b09_fitted_740x740

c58a0cf98042e5a5d1bd6b913b7fa698_fitted_740x740

af1a7a1947e30e709bf1406890b9d8de_fitted_740x740




Լրահոս