Շուշանիկ Բախշյանը տեղափոխվել է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց. Մերի Մարգարյանի հարազատները կբողոքարկեն դատարանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում է կայացվել «Շենգավիթ» ԲԿ բժիշկ Շուշանիկ Բախշյանին ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանում բժշկուհու ինքնազգացողությունը վատացել է, և ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան շժտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները բողոքարկելու են դատարանի վերը նշված որոշումը: Նրանց վստահմամբ՝ հանձնաժողովը հաստատել է, որ ծննդկանի մահը վրա է հասել բժշկի անփութության հետևանքով:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա՝ դեռ չծնված դստեր մահվան գործի շրջանակներում: Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապի մասով հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց՝ պետք է հնարվորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:

Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ. Բախշյանը:




Լրահոս