«Քննիչը փախավ». Շուշանիկ Բախշյանն ազատ է արձակվել, սակայն չի կարողանում դատարանից դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործի շրջանակներում ձերբակալվել է «Շենգավիթ» ԲԿ բժիշկ Շուշանիկ Բախշյանը: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ազատ արձակել բժշկուհուն:

ArmLur.am-ը կապ հաստատեց բժշկուհու շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով ասաց, թե «քննիչը փախել է», իսկ դատարանից դուրս գալ պարտավորեցնող համապատասխան թուղթը նրա մոտ է:

Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապի մասով հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց՝ պետք է հնարվորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:

Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ. Բախշյանը:




Լրահոս