Սիսիանում 60 նորակոչիկ տեղափոխող 2 ավտոբուս է արգելափակումից դուրս բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղևոր) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղևոր):




Լրահոս