Ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին, և մինչև երբ տեղումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ գրեթե բոլոր մարզերում ձյան տեսքով տեղումներ են, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Այս գիշեր ևս հանրապետության ողջ տարածքում առատ ձյուն է տեղացե, և, ինչպես ArmLur.am-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, առաջիկա գիշերը ևս հանրապետության ողջ տարածքում առատ ձյուն է տեղալու:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս գիշեր մի շարք հատվածներում ամսական նորմայի չափ տեղումներ են գրանցվել. «Առաջիկա գիշերը գործող ցիկլոնի ուժը կկրկնապատկվի, երկրի ողջ տարածքում կտեղա առատ ձյուն, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Ձյունը կշարունակվի մինչև հունվարի 26-ի կեսօր, որից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ին կնվազի 12-15 աստիճանով, ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը, երբ մայրաքաղաքում կանխատեսվում է մինչև -16 աստիճան ցուրտ»:

Գ. Սուրենյանի փոխանցմամբ՝ տեղումներն առավել ինտենսիվ կլինեն Գյումրի-Ամասիա , Սևան-Մարտունի, Ապարան, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանց-Սարավան, Ջերմուկ հատվածներում և հարակից բնակավայրերում:




Լրահոս