«Զինված հանցախմբի անդամ» համարվողներից մեկն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից, ըստ ԱԱԾ հայտարարության, «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Թորոսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ հավելելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ որոշ մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրյալներից Լիլիթ Թորոսյանը Գյումրու «Մարիամ» ռադիոկայանում է աշխատել: Այստեղ կատարված խուզարկությունից հետո ազգային անվտանգության մարմինները ռադիոյի համակարգիչները առգրավվելուց զատ իրենց հետ տարել էին  «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանին ու ռադիոյի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանին: Վերջինս ռադիոընկերության եթերում հարցազրույց էր անցկացրել Արթուր Վարդանյանի հետ:




Լրահոս