Արտակարգ դեպք` Տավուշում. հորը և որդուն դանակահարել են, վերջինս մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավազակային հարձակման հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կատարվածն ավարտվել է մահվան ելքով դանակահարությամբ: Մասնակիցները եղել են դիմակավորված երկու անձ:

Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ դիմակավորված անհայտ անձինք ներս են խուժել 87-ամյա Կառլեն Իսրայելյանին պատկանող տնակ, պահանջել գումար: Տնակում բնակվող Կ. և Ռ. Իսրայելյանները հարաժարվել են գումար տալ, ինչի հետևանքով ավազակային հարձակում իրականացնողները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հորն ու որդուն: 58-ամյա տղան մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ դեռևս պարզել չհաջողվեց:




Լրահոս