Բայդենը և Էրդողանը ԻՊ դեմ պայքարի շուրջ քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ստամբուլ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարի շուրջ քննարկում է անցկացրել. փոխանցում է Reuters-ը:

Քննարկման թեմա են դարձել նաև Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները:

Բայդենն ու Էրդողանն ընդգծել են երկու երկրների միջև լարվածության ապաէսկալացիայի և Իրաքի սուվերենության պահպանման կարևորությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահն ու Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին քննարկել են Էր Ռամադիում իրավիճակի կարգավորման համար միջազգային աջակցության կարևորությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս