Պեդրո Ագրամունտն ընտրվեց ԵԽԽՎ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից հետո Վեհաժողովի նախագահ է ընտրվել Պեդրո Ագրամունտը: Վերջինս, ստանձնելով պաշտոնը, շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերին՝ «ժողովրդավարության տաճարում» լիազորություններն ըստ արժանվույն կատարելու համար:

Նշենք, որ իսպանացի Պեդրո Ագրամունտը քաջ հայտնի է Հայաստանի պատվիրակությանը. նրա անձը բազմիցս է որակվել որպես «խավիարակեր»: Հենց նա իր գործընկեր  Թադեուշ Իվինսկու հետ, որպես Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, հեղինակել էր  Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների  գործունեությանը վերաբերող զեկույց, որն, ըստ էության, անդրադառնում էր ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատություններին՝ դրանց ոտնահարմանն ու խոչընդոտներին, այլ նրան, որ այդ ամենի արժեքն ու գինը ԵԽԽՎ հեղինակությունն է:




Լրահոս