ԽՈԶԻ ՄՍԻՑ ԽՈԶԱԳՐԻՊ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:
Ըստ ՍԱՊԾ-ի՝ բնակչության մեծ մասը մտավախություն ունի՝ օգտագործե՞լ խոզի միս, թե՞ ոչ: Այս խնդրի շուրջ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել, եւ որ անհանգստության պատճառ չկա: Հավելենք, որ այս անունը 2009 թվականին շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն կիրառում է ստացել է H1N1 անունը: Գրիպի այս ենթատեսակը 2010 թվականից դասվել է մարդուն բնորոշ սեզոնային A տիպի գրիպների շարքին:




Լրահոս