Շևչենկոն կընդգրկվի Ուկրաինայի հավաքականի մարզչական շտաբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի և «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շեվշենկոն, ով վերջերս մարզչական լիցենզիա է ստացել, մտորումներից հետո ընդունել է Ուկրաինայի մարզչական շտաբում ընդգրկվելու առաջարկը. հայտնում է MatchDay-ը:

Սպասվում է, որ մարզչական շտաբ ընդգրկվելու մասին հայտարարություն կլինի մոտ ապագայում: Այդ ժամանակ պարզ կդառնա նաև մարզչական շտաբում ընդգրկված Ալեքսանդր Զավարովի ճակատագիրը, ով իբր պետք է իր տեղը զիջեր Շևչենկոյին:




Լրահոս