Միհրան Պողոսյանն ամփոփեց 2015թ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2015թ-ի բռնագանձումների ծավալը գերազանցել է 24 մլդ դրամի սահմանագիծը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Նա ամփոփեց ԴԱՀԿ ծառայության 20105թ-ի գործունեության արդյունքները:

Ըստ նրա` 2015 թ-ի բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլդ դրամի սահմագիծը: Հարուցվել է 893 հազ. 222 կատարողական վարույթ: Հարուցված կատարողական վարույթներով 2015թ-ին պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է մոտ 25 մլդ դրամ, մասնավորապես` պետական բյուջեի օգտին` ավելի քան 7 մլդ դրամ, իրավաբանական անձանց օգտին` ավելի քան 13.5 մլդ դրամ, իսկ ֆիզ. անձանց օգտին` ավելի քան 15 մլդ. դրամ:

Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 273 հազ. 48 կատարողական վարույթ: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2015թ.-ին կազմել է 743 հազ 835 կատարողական վարույթ:

 




Լրահոս