Beeline-ը հայտարարում է «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի անցկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի անցկացման մասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ի սեփական էջում #beelineձմեռ հեշթեգով հրապարակել լուսանկար, որը կլինի ձմեռային թեմայով: Հաղթող կճանաչվեն այն երեք մասնակիցները, ում հրապարակած լուանկարները կհավաքեն առավելագույն թվով հավանություններ (likes)։
«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:
«Այս տարվա ձյունառատ ձմեռը մեզ բազմաթիվ գեղեցիկ ակնթարթներ պարգևեց, որոնց լուսանկարներով շատերս արդեն հասցրել ենք կիսվել սոցիալական ցանցերում: Մենք որոշեցինք մի մրցույթի շրջանակում համախմբել այդ բոլոր գեղեցիկ պահերը` լուսանկարներ հրապարակելու այսօր ամենատարածված օնլայն հարթակներից մեկի` Instagram-ի միջոցով: Միացեք մեր մրցույթին, կիսվեք մեզ հետ այս հեքիաթային ձմեռվա ձեր վառ տպավորություններով և հնարավորություն ստացեք շահելու Beeline Fast սմարթֆոններից մեկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։

«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթն ավարտվում է փետրվարի 9-ին: Հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Instagram սոցիալական ցանցի Beeline Armenia էջում։
«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://docs.google.com/document/d/1qCFqFyBBACOBc8PqjNwNg2XkPJtv6WbPp4f83s54fDk/edit




Լրահոս