Յոթ կետերը նախապայմաններ չեն. Միքայել Մանուկյանը` կոալիցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը տեղյակ չէ դաշնակցականների` կուսակցությունը լքելու մասին: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե նման տեղեկություններ չունի: Ինչպես հայտնի է` տեղեկություններ տարածվեցին, թե ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հայտարարությունից հետո մի քանի դաշնակցականներ լքել են կուսակցությունը:

Նրա խոսքով` այժմ դաշնակցությունում միասնական մոտեցում է առկա` ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ: «Հիմա գործընթացը գնում է, խորհրդակցություների շրջան է: Խորհրդակցություններ են տեղի ունենում ՀՀԿ ներկայացուցիչների հետ, երբ հստակ դարձավ, Գերագույն մարմինը կանի հայտարարություն», – նշեց նա:

Խոսելով հնարավոր եռակողմ` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին, Մանուկյանը նշեց, որ համագործակցության ընդհանուր եզրեր առկա են, սակայն դա մեծամասնությունը պետք է առաջարկ անի: Հարցին` դաշնակցության ինչին է կոալիցիան, Մանուկյանը նշեց` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: «Յոթ կետերի մի մասը լուծվել են, մյուսն էլ` լուծման փուլում են: Նախապայմաններ թելադրելու մասին չէ խոսքը, յոթ կետերը նախապայմաններ չեն», – հավելեց նա:




Լրահոս