Ինչպես եղավ, որ ԴԱՀԿ պետի պատճառով ազատվեց արդարադատության նախարարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն ամփոփեց 2015 թվականի տարեկան գործունեությունը:

Տարեկան գործունեությունն ամփոփելուց հետո ԴԱՀԿ պետ Մ. Պողոսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցին: Ա1 հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվեց.
«Եթե չեմ սխալվում Տիգրան Սարգսյանի վարչապետության սկզբին խնդիրներ ունեցաք արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ եւ եթե չեմ սխալվում դրան հաջորդեց Գեւորգ Դանիելյանի հրաժարականը: Ենթական խնդիրներ ունեցավ իր շեֆի հետ եւ հրաժարական տվեց ղեկավարը: Դուք մեզ կարո՞ղ եք բացատրել` ի՞նչ արտոնյալ կարգավիճակում եք գտնվում, որ Ձեր ղեկավարը հրաժարական է տալիս, իսկ Դուք մնում եք Ձեր պաշտոնին»:

Ակնհայտ էր, որ լրագրողի հարցն այդքան էլ Մ. Պողոսյանի սրտով չէր:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս