Մոսկվայում պաշտոնապես հայտարարել են գրիպի համաճարակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտարարել են Մոսկվայում կարանտինի սահմանման մասին՝ կապված գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակի սկզբի հետ. գրում է Lifenews-ը:

Մայրաքաղաքի պետական սանիտարական բժշկի խոսքով՝ հիվանդությաւն շեմը գերազանցել է մոտ 40%-ը:

«Կապված գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակի հետ՝ բնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով հունվարի 26-ից կարանտին սահմանել Մոսկվայի տարածքում»,-ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշման մեջ:

Նշվում է, որ նախօրեին ևս 2 մարդ է մահացել H1N1 վիրուսից:




Լրահոս