Բենզեման` Եվրոպայի ամենաարդյունավետ հարձակվող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում լավ խաղ է ցուցադրում։ «Արքայական ակումբ»-ի կազմում անցկացրած 20 խաղում նա դարձել է 21 գոլի հեղինակ։ Իսկ Պրիմերայում նա մասնակցել է 16 խաղի և դարձել 17 գոլի հեղինակ, ևս չորս գոլ խփել Չեմպիոնների լիգայում անցկացրած 4 հանդիպման ընթացքում։

Opta-ն հայտնում է, որ Բենզեմային գոլի հեղինակ դառնալու համար անհրաժեշտ է միջինը 69 րոպե, ինչի շնորհիվ նա ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի ամենաարդյունավետ հարձակվողն է:




Լրահոս