Արման Մուսինյանը` Գագիկ Ջհանգիրյանի շուրջ «ծավալված աղմուկի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ilur.am-ը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո մի շարք լրատվամիջոցներ մի քանի օր շարունակ իրենց հրապարակումներում նշում են մոտ ապագայում Կոնգրեսի վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից ՀՀ Մարդու իրավունքների թափուր պաշտոնին նշանակվելու մասին: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանին: Վերջինս նշեց. «Շատ դժվար է մեկնաբանել գոյություն չունեցող որևէ բան: Միայն կասեմ, որ այդ բոլոր հրապարակումները պատկանում են լրատվական սպեկուլյացիաների ժանրին և ոչ մի աղերս չունեն իրականության հետ»:

Հիշեցնենք, որ այսօր այս հարցին անդրադարձել էր նաև Գագիկ Ջհանգիրյանը:

Մանրամասները` այստեղ




Լրահոս