Քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի մոտ ծնվել է դեռ վաղ հասակում, քանի որ ծնողները ևս անտարբեր չեն եղել այդ ոլորտի անցուդարձի նկատմամբ:
Քաղաքական գործիչ դառնալու մասին, սակայն, նա չի երազել, փոխարենը` միշտ ցանկացել է թատերագետ դառնալ: Ճակատագրի բերումով, սակայն, նա հայտնվել է դերասանական ֆակուլտետում` Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում, եղել Սյուզան Մարգարյանի, Հրաչյա Հարությունյանի, Հովհաննես Բաբախանյանի համակուրսեցին:
Կ. Աճեմյանն Armlur.am-ին պատմել է, որ հենց այդ ճանապարհին էլ հանդիպել է իր ուսանողական տարիների ընկերոջը` դերասան Արա Դեղտրիկյանին, որը հետագայում պետք է դառնար իր ամուսինը: Նա մեզ հետ զրույցում հիշել է այդ տարիների հետ կապված ջերմ պահեր, պատմել բացառիկ դրվագներ: Տիկին Աճեմյանն անդրադարձել է նաև հայկական քաղաքական դաշտում կին գործչի դրսևորման ձեւերին, խոստովանել, որ երբեմն իրեն էլ են «ափերից հանել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան