Մահացել է Black խմբի վոկալիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

53 տարեկան հասակում մահացել է բրիտանական հայտնի Black խմբի վոկալիստ Քոլին Վիրնքոումբը: Վոկալիստի մահվան մասին հաղորդագրություն է տարածվել նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Black խմբի վոկալիստը գտնվում էր կրիտիկական վիճակում ՃՏՊ-ից հետո, որին նա ենթարկվել էր այս ամիս:

Երաժիշտը կոմայի մեջ էր գտնվում, կոմայից դուրս գալու նրա շանսերը, բժիշկների խոսքով, փոքր էին:

Black-ի ամենահայտնի հիթը Wonderful Life երգն է: Երգը, որը գրել է Քոլին Վիրնքոումբը, թողարկվել է 1985թ.: Նրա երաժշտական կարիերան տևել է 35 տարի:




Լրահոս