Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր չէ թիմը հզորացնել նոր ֆուտբոլիստներով: Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենինգեն: Նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու անհրաժեշտություն մյունխենցիների մոտ առաջացավ այն բանից հետո, երբ վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց պաշտպան Ժերոմ Բոատենգը:
«Ներկայումս տրանսֆերային շուկայում չկա ոչ մի ուժեղ ֆուտբոլիստ: Իսկ ծայրահեղ դեպքերը չեն օգնում հաջողությանը: Այդ պատճառով մենք ոչ մեկին ձեռք չենք բերի», – ասել է նա: