Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Ռայո Վալյեկանո»-ի կազմում իր առաջին մարզումն է անցկացրել, որի կազմում նա առաջիկա կես տարին հանդես կգա վարձակալական հիմունքներով. հայտնում է AS-ը:
«Ես եկել եմ այստեղ խաղային պրակտիկայի համար, որպեսզի ամռանն ավելի հզոր ֆուտոլիստ լինեմ», – ասել է հայ կիսապաշտպանը:
Օզբիլիսը մոսկովյան ակումբից «Բեշիկթաշ» էր տեղափոխվել 1,3 մլն եվրոյով, իսկ այնուհետև` վարձակալության հանձնվել: