ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագրով պահպանել է իր դիրքերը որպես Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատվող ֆուտբոլիստ:
2015 թվականի վերջին կնքած գործարքով` շվեդ ֆուտբոլիստն ամսական կստանա 1.5 միլիոն եվրո աշխատավարձ (առանց հարկերի` 1 միլիոն):
Նշենք, որ նախորդ պայմանագրով` Իբրահիմովիչն ամսական ստանում էր 800 հազար եվրո աշխատավարձ: