Ամենավճռորոշ ազդեցությունն ունեցել է եռանախագահողների հայտարարությունը. Խաչատուր Քոքոբելյանը` հակահայկական զեկույցների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած հակահայկական բանաձևերից մեկի ընդունումը պարտություն չի համարում: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց` դեռ այն ժամանակ էլ, երբ բրիտանացի պատգամավորի զեկույցը մտավ օրակարգ, նա դա հայկական պատվիրակության թույլ աշխատանքի արդյունք չհամարեց:

«Դա ավելի շատ քաղաքական մոտեցում է եղել, և ոչ էլ համարել եմ, որ այդտեղ ադրբեջանական խավիարայաին դիվանագիտությունն է: Այդ գործունեությունը կարող էր նպաստել միայն, բայց այդպիսի կարևորագույն հարցերի լուծման բանալին գտնվում է այլ հարթությունում», – հավելեց նա:

Պատգամավորի խոսքով` Ռոբերտ Ուոլթերի զեկույցի մերժման համար գլխավորապես հիմք հանդիսացավ եռանախագահողների հայտարարությունը` ուղղված ԵԽԽՎ-ին: «Այդ հայտարարությունը ճիշտ ժամանակին արված հայտարարություն էր, որտեղ հստակ ասված էր, որ դա հստակ չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում.




Լրահոս