Իրանը պահանջում է ԱՄՆ-ից Օմանի ծոցից դուրս բերել ամերիկյան ավիակիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Թեհրանը պահանջով դիմել է ԱՄՆ իշխանություններին, որպեսզի ամերիկյան ավիակիրը լքի Օմանի ծոցը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

Օմանի ծոցում անց են կացվում Իրանի ռազմածովային ուսումնավարժությունները:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ ավիակիրը Իրանի պահանջներից հետո լքել է տարածքը: Իրանական նավահանգիստը շարունակում է ուսումնավարժությունները:

Վերջին ամսում սա արդեն 2-րդ ծովային միջադեպն է Իրանի և ԱՄՆ-ի միջև: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին իրանցի զինծառայողները Պարսից ծոցում կանգնեցրել էին ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավակ: Ամերիկացի նավաստիներն անօրինական ճանապարհով ներթափանցել էին Իրանի ջրային տարածք: Պաշտոնական ներողությունից հետո ամերիկացի զինծառայողներին ազատ էին արձակել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս