Եգիպտոսի իրավապահ մարմինների և Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները համատեղ հետաքննության ժամանակ հաստատել են մի քանի ահաբեկիչների ինքնությունը, որոնք մասնակցություն են ունեցել Սինայում A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության նախապատրաստմանը: Ինչպես փոխանցում է Lifenews-ը՝ առնվազն 6 մարդ գտնվում է հետախուզության մեջ, նրանց թվում նաև ահաբեկչության անմիջական մասնակիցը:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները հաստատել են, որ պայթուցիկ սարքը ինքնաթիռ է տեղափոխել Շարմ էլ Շեյխի աշխատակիցը, ով նոր էր ընդունվել աշխատանքի: Ռումբը տեղադրելուց հետո ահաբեկիչը լքել է իր աշխատավայրը: Հայտնի է դարձել, որ վերջին անգամ նրա գտնվելու վայրը գրանցվել է Թուրքիայում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ռուսական ինքնաթիռի կործանման պատճառ ճանաչվեց ահաբեկչությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան