Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի սահմանները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցում. փոխանցում է Gazeta.ru-ն:

Մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկայացվել է զեկույցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Ռուսաստանն իրեն ագրեսիվ է դրսևորում արևելյան ուղղությամբ»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի սահմանները: Նա նաև հավելել է, որ դրանով Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռուսական իշխանությունների գործողությունները նպաստել են ՆԱՏՕ-ի երկրների՝ ռազմական բյուջեի կրճատումը դադարեցնելու մասին որոշմանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս