ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐԵԴԱՐՁ
Մայիսի 25-ին երգիչ Ֆորշի ծննդյան տարեդարձն է: Մեզ հետ զրույցում երգիչը նկատեց, որ իր ծննդյան օրն ընկեր-կատարողների հետ ելույթ կունենա Yans ակումբում: Իր հանդիսատեսին էլ կներկայացնի ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

ՀԻՇԵԼՈՎ ԴՊՐՈՑԸ
Վերջին զանգի իր հուշերով «ժողովուրդ»-ի հետ կիսվեց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նա խոստովանեց, որ, ինչպես բոլորը, այնպես էլ ինքն այդ օրը հուզվել է. «Երբ դեռ դպրոցական էի, թվում էր, թե դպրոցի տասը երկար ու ձիգ տարիները հավերժ են, չեն ավարտվելու, բայց… Հնչեց վերջին զանգը, եւ բացվեցին մեծ կյանքի դռները: Ինչպես եւ ոչ մի շրջանավարտ, ես էլ դեռ չգիտեի, թե ինչ է սպասվում ինձ այդ դռներից ներս»: Արթուրի խոսքով՝ ինքը մինչեւ այսօր շփում ունի իր դասընկերներից շատերի հետ ու կարծում է, որ իրենց ընկերությունը դեռ երկար կշարունակվի:

ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել երգիչ Վիտալի Գրաչեւի՝ Վիտասի դեմ՝ «Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառում» հոդվածով: Եթե Վիտասի մեղքն ապացուցվի, ապա այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժը նախատեսում է 10 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ երգչի մասնակցությամբ մայիսի 10-ին ավտոճանապարհային պատահար էր տեղի ունեցել Մոսկվայում: Վիտասն իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով հարվածել էր մի հեծանվորդուհու: Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել նրա դեմ՝ «Սպանության սպառնալիքի կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու»:




Լրահոս