ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողի մահվան դեպքում, եթե մինչ այդ նա չի ստացել իր աշխատավարձը, ապա ինչպե՞ս է կատարվում նրա աշխատավարձի վճարումը:

Լուսիկ Բադալյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Լուսիկ Բադալյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 197 հոդվածի. «Աշխատողի մահվան դեպքում նրան հաuանելիք աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը եւ ընտանիքի անդամ լինելու փաuտը հավաuտող անհրաժեշտ այլ փաuտաթղթեր անձի մահվանից հետո՝ վեց ամuվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաuտաթղթերը ներկայացնելուց հետո՝ աշխատանքային երեք oրվա ընթացքում: Uահմանված ժամկետում չuտացված աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա են ժառանգման»:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Նման իրավիճակներն անխուսափելի են բոլորի համար: Եվ մնում է, հետեւելով նշված կարգին, մահացածի հարազատները ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմեն համապատասխան կառույցին՝ իրենց գումարը ստանալու համար:




Լրահոս