«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա ակումբից:
Fichajes.net-ը հայտնում է, որ պորտուգալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի ելույթներից և պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը MLS-ի ակումբներից մեկին: «Պորտու»-ում կարծում են, որ Իկերը բազմաթիվ լուրջ սխալներ է թույլ տվել, որոնք հանգեցրել են թիմի անհաջողություններին: