![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/216543891ba5571b047db2c11cddb6f07ca782db-1453980918-56a9fcf6-620x348.jpg)
Հոլիվուդյան դերասան Լեոնարդ դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ. փոխանցում է Newsweek-ը:
Հանդիպումը կայացել է Վատիկանում: Այս տեղեկությունը հաստատել են Վատիկանում, սակայն հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել:
Պարբերականը հիշեցնում է, որ և՛ դերասանին, և՛ քահանայապետին մտահոգում է կլիմայի փոփոխության խնդիրը: 2016թ. Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Դի Կապրիոն արժանացավ մրցանակի՝ էկոլոգիայի ոլորտում իր աշխատանքի համար: Իր ելույթի ժամանակ դերասանը պատմել է նավթային ընկերությունների «ագահության» մասին:
2015թ. Հռոմի պապը կոչ էր արել հարուստ ազգերին քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան