
Լևերկուզենի «Բայեր»-ի հարձակվող Խավյեր Հերնանդեսը (Չիչարիտո) հայտնվել է անգլիական «Լիվերպուլ»-ի հետաքրքրության կենտրոնում:
The Times-ը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել դեռևս 2014 թվականին: Այն ժամանակ Հերնանդեսը դեռևս հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսկ այժմ կփորձեն գործարքն ավարտին հասցնել:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Չիչարիտոն խփել է 11 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: