
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արգելք է դրել մինչև ամառ ակումբի ֆուտբոլիստների վաճառքի վրա: Sport.es-ը հայտնում է, որ արգելքը վերաբերում է նաև մադրիդցիների երիտասարդական թիմին:
Ինչպես հայտնի է, հունվարի կեսին ՖԻՖԱ-ն իսպանական ակումբի նկատմամբ սահմանել էր տրանսֆերային արգելք: Եթե պատիժը մնա ուժի մեջ, ապա «Ռեալը» չի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: