Նոր հեռանկարներ. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և բրիտանական Oxford-ի առաջին համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր:

Ծրագրի նպատակն է մշակել ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կդարձնի պետության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված՝ գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացումը:

Ռազմավարության մշակման համար իրականցվող ուսումնասիրությունների  հիմք են  հանդիսանալու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իր գործունեության ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կուտակած տվյալները:

Oxford Microfinance Inititive-ը հանդիսանում է Բրիտանական Օքսֆորդի համալսարանականներից համալրված կառույց, որը բազմաթիվ նմանօրինակ ծրագրեր է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում՝ հնարավորություն տալով ուսանողներին գործնականում ծանոթանալ իրական բիզնես գործընթացներին:

Միացե՛ք  մեզ  հետևյալ հղումներով՝

www.acba.am

www.facebook.com/acbacreditagricolebank

www.twitter.com/acbacreditagricolebank

www.youtube.com/acbacreditadricolebank




Լրահոս