
Հունվարի 25-ին Սև ծովի միջազգային օդային տարածքում ռուսական կործանիչը թռիչք է կատարել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետախույզ ինքնաթիռի կողքով. փոխանցում է Fox News-ը:
Նշվում է, որ ռուսական ինքնաթիռը վտանգավոր թիռչք է կատարել ամերիկյան հետախույզ ինքնաթիռի կողքով:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ Միշել Բալդանձան հայտարարել է, որ խոսքը ռուսական Սու-27 կործանիչի մասին է: Նա նաև հաստաստել է, որ ռուս օդաչուն «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» է գործել:
Ամերիկյան ինքնաթիռի մոդելը չի նշվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան