Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2015թ. արդյունքների. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր թվով 304 դեպք, որոնցից 201-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու հետևանքով, իսկ 103-ը անհատական դեպքեր են:

2015թ. ամենաշատը խախտվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (70 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (37 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (37 դեպք) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (22 դեպք):

Արձանագրված 304 դեպքերից 228-ը տեղի են ունեցել Երևանում, 26-ը՝ Շիրակի մարզում, 12-ը՝ Լոռու մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 6-ը՝ Տավուշի մարզում, 5-ը՝ Սյունիքի մարզում, 4-ը՝ Գեղարքունիքի մարզում, 4-ը՝ Արմավիրի մարզում, 2-ը՝ Արարատի մարզում, 1-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Վայոց ձորի մարզում, 1-ը՝ Սյունիքի և ԼՂՀ-ի սահմանին, իսկ 5 դեպքի տեղի ունենալու վայրը հայտնի չէ:

Անհատական դեպքերի ժամանակ խախտվել է 15 իրավունք, որոնցից ամենաշատը խախտվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (24 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (23 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (18 դեպք), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (11 դեպք):
Հավաքների ժամանակ խախտվել է 13 իրավունք, որոնցից ամենաշատը խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (47 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (19 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (13 դեպք):

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ




Լրահոս