ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը։

ArmLur.am-ը գրել էր, որ Կառավարության շենքի 4 կողմերում ոստիկանական ուժեր են կուտակվում։ Նրանք վահաններով «պատ» կազմեցին։ Բերվել են նաև սևբերետավորներ։

ArmLur.am-ը Հանրապետության հրապարակում զրուցել է դերասան Գևորգ Գևորգյանի հետ՝ շարժման ակնկալիքներից։

Նշենք, որ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ, կոչ անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը և թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս