Այդ ֆուրորը կարող եմ անել միայն ես. Թինա Քեյը խոստանում է «շոկահարել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի եւ երգչուհի Թինա Քեյը արդեն երրորդ տարին է` երազում է իր պատկերացրած ֆորմատով եւ մասշտաբով մենահամերգի մասին, որը, սակայն, դեռեւս իրականություն չի դառնում: Պատճառը, ըստ Թինայի, միայն ֆինանսական միջոցներն են, որոնք առայժմ չի կարողանում հայթայթել:
«Այն, ինչ ուզում եմ իրագործել, պետք է լինի ստանդարտից դուրս, շատ շքեղ, այնպիսին, որ մարդիկ ապշահար լինեն…

12647046_986804008067332_663346574641947521_n

Պատկերացրեք, օրինակ` 20 հոգու, որոնք կիջնեն օդից. այդ ֆուրորը կարող եմ անել միայն ես, եւ եթե անեմ, ապա դա կլինի շոկային»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Թինան` հույս հայտնելով, որ այս տարի, վերջապես, իր բաղձալի երազանքը կիրականանա: Նա ծրագրում է մենահամերգին հանդես գալ «Թի Քեյ» շոու-բալետի դպրոցի սաների հետ:

Մեր այն հարցին, թե արդյոք ճկուն մարմնով ու մտքով Թինայի համար այդքան դժվար է ճկուն կերպով հովանավոր գտնելը, պարուհին պատասխանեց. «Խոսքը մեծ գումարի մասին է, ընդ որում, եթե մենահամերգը կայանա, ինձ դրանից ստացված շահույթի հարցն ընդհանրապես չի հետաքրքրում»:

big_Tina_Key_ts1323255762-600x400

Ի դեպ, Թինան այս տարի մտադիր է նաեւ աշխատել որպես երգչուհի. նա հույս ունի, որ մինչեւ տարեվերջ հանդիսատեսին կմատուցի նոր տեսահոլովակ: «Պարարվեստը տարիք ունի, որքան էլ ճկուն լինես, ոսկորներդ քեզ ուղղակի դավաճանում են, հետաճ ես ապրում: Ես մեծացել եմ բեմում, ուստի երգարվեստով զբաղվելը նաեւ այնտեղ մնալու տարբերակ է: Նայում եմ Ջենիֆեր Լոպեսին, Շակիրային, Բեյոնսեին, որոնք ինձ համար էտալոն են…»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր է մեր շոու-բիզնեսում, օրինակ` «հայկական Շակիրա» ծնվի, Թինա Քեյը պատասխանեց. «Մոտավորապես… Իհարկե, ոչ նմանակման միջոցով, թեպետ եթե նրանց նմանվեմ էլ, չեմ ամաչի, քանի որ իմ նշած արտիստները մեգաաստղեր են»:

tina 5

Աննա Բաբաջանյան




Լրահոս