Արտառոց դեպք Տավուշում. վախենալով, որ կբռնվեն՝ վաճառողուհիները հրկիզել են խանութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհիներ՝ 1969թ. ծնված Շուշան Խաչատրյանին եւ 1966թ. ծնված Լուսինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատանքային պայմանագրով հանդիսանալով անհատ ձեռներեց՝ Անդրանիկ Ավագյանի` Նորաշեն գյուղում գտնվող, «Դավիթ Բեկ» խանութի վաճառողուհիները պարբերաբար տնտեսական ապրանքների վաճառաբաժնից յուրացման եղանակով հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, դրամարկղից՝ գումար:

Շուշան Խաչատրյանն Անդրանիկ Ավագյանին պատճառել է 7 միլիոն 500 հազար դրամի, իսկ Լուսինե Գրիգորյանը` 2 միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս: Նրանք տեղեկանալով, որ խանութում կատարվելու են ստուգումներ, իրար հետ նախնական համաձայնությամբ 2015թ. ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հրկիզման եղանակով հրդեհել են խանութի սննդամթերքի բաժինը, որի հետեւանքով Անդրանիկ Ավագյանին պատճառվել է 27 միլիոն 407 հազար 916 դրամի, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին` 1 միլիոն 772 հազար 550 դրամի նյութական վնաս: Վաճառողուհիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կսկսվի փետրվարի 3-ին:




Լրահոս