ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, ապա մանկապարտեզի տնօրենն իրավունք ունի՞ դրա պատճառով չընդունել նրան:

Ստելլա Ամիրխանյան (27 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ: Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:
Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում նրանց ծնողների համաձայնությամբ այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն եւ արտոնություններ: Համապատասխան կրթօջախները եւ նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:

Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Գործող կարգը ներկայացված է բավական պարզ եւ հստակ՝ չնայած տվյալ խավի նկատմամբ իշխանության դրսեւորած անտարբեր վերաբերմունքին: Հուսանք, որ յուրաքանչյուր հաշմանդամ երեխա գոնե չնչին չափով կկարողանա իր մանկությունն անցկացնել այնպես, ինչպես սահմանված է գործող կարգում:




Լրահոս