Ի՞նչ է ակնկալում Ուկրաինան Թուրքիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական դիվանագիտության ղեկավար Պավել Կլիմկինն այցով մեկնում է Ստամբուլ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստելու համար. գրում է Gazeta.ru-ն:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ Կիևը ձգտում է մտերմանալ Անկարայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում: Փորձագետների խոսքով՝ Թուրքիան կօգտագործի Ուկրաինային իր քաղաքական շահերի համար, սակայն դրանից Կիևն օգուտ չի ստանա:

Դեռևս մինչև «Եվրամայդանը»՝ Ուկրաինան ձգտում էր կարգավորել Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցությունը՝ որպես TANAP-TAP գազային ծրագրի մասնակից, որով գազ պետք է անցներ Ադրբեջանից Թուրքիա: Ուկրաինան ցանկանում էր առաջարկել իր տարածքը որպես միջնորդ, որպեսզի նվազեցներ Ռուսաստանից կախվածությունը, սակայն դա նրան չհաջողվեց: Այս մասին հիշեցնում է քաղաքագետ Նադանա Ֆրիդրիխսոնը:

«Թուրքիան և Ուկրաինան Մոսկվայի «թշնամիներն» են, ընդ որում` նույն ձևակերպմամբ. մենք դեմ չենք ազգին, մենք դեմ ենք իշխանությանը»,-հավելում է փորձագետը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս