Վարդան Այվազյանը կես միլիոն դրամ տուգանքի է արժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը 2015 թվականի նոյմեբերի 11-ին գրել էր, որ ճանապարհային ոստիկանությունը կես միլիոն դրամի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ: Անցած տարվա սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 500 հազար դրամ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը կես միլիոն դրամ տուգանքի է արժանացել, քանի որ իր «BENTLEY» մակնիշի 187OO11 համարանիշի մեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհին թույլատրելի 90 կմ/ժ արագությունը կրկնակի գերազանցել է եւ ավտոմեքենան վարել է 183 կմ/ժ արագությամբ:

Դատարանը բավարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցը. պատգամավորից պահանջել է վճարել կես մլն դրամ տուգանքը:




Լրահոս