
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան ամռանը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ում: Այդ տեղափոխությանը հատկապես կողմ է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Անցյալ ամռանը դարպասապահի տեղափոխությունն իսպանական ակումբ վերջին պահին չկայացավ, և Պերեսն իրեն պարտական է զգում Դե Խեայի հանդեպ: Իսպանական ակումբն արդեն դարպասապահի հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը և կսկսի անգլիական ակումբի հետ բանակցելու փորձերը:
Անձամբ Դե Խեան նախկինի պես ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ: Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասը բաց է թողել 16 գոլ՝ 19 խաղում, իսկ դրանից ութը գոլազուրկ է անցկացրել: