
Թուրքիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը՝ խնդրանքով €5 միլիարդ հատկացնել փախստականների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար. փոխանցում է Die Welt-ը:
«Անկարան €5 միլիարդ է ցանկանում, սակայն մենք պատրաստ ենք հատկացնել խոստացված €3 միլիարդը»,-հայտարարել է պարբերականի աղբյուրը:
Եվրոպական դիվանագիության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել փախստականների խնդրի լուծման համար ակտիվացնել Թուրքիային հատկացվող օգնության ծավալները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան