Թուրքական Չանաքալե նահանգի հյուսիս-արևմտյան ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել, որոնք փորձել են անօրինականորեն ներթափանցել Հունաստան, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն՝ զոհվածներից 5-ը երեխաներ են:
Նավում 53 սիրիացի ներգաղթյալ է եղել:
Ներկա պահին Թուրքիայի տարածքում ավելի քան 2 մլն սիրիացի փախստական կա: Սիրիացի փախստականների ճամբարներում մոտ 300 հազար մարդ կա: Միայն Ստամբուլում՝ 40 հազար փախստական:
Անկարան արդեն 8 մլրդ դոլար է ծախսել՝ սիրիացի փախստականներին կացարանով ապահովելու համար: